Home » 2011 » Հունիս » 5 » Ռունին մազերի փոխպատվաստման է դիմել
16:50
Ռունին մազերի փոխպատվաստման է դիմել
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է, որ ինքը Լոնդոնի կլինիկաներից մեկում մազերի փոխպատվաստման է դիմել: Այս կապակցությամբ Ռունին իր Twitter սոցիալական մինիբլոգի էջում գրել է. "Պատրաստ եմ հաստատել իմ երկրպագուներին, որ ես, իրոք, մազերի փոխպատվաստման եմ գնացել: Ես չեմ պատրաստվում 25 տարեկանում փողոցում ճաղատ գլխով քայլել: Եթե որևէ մեկը մազերի համար լավ հեղուկի մասին գիտի, խնդրում եմ, խորհուրդ տվեք, քանի որ իմ գլուխը դեռ մի փոքր այտուցված է և նաև արյունահոսում է":
Հարձակվողի կինը՝ Քոլին Ռունին, նույնպես միացել է այդ համացանցային քննարկումներին և գրել. "Ես ուրախ եմ քո համար: Դու շատ լավ տեսք կունենաս քո նոր մազերով:" 
Այս իրադարձությունից հետ չեն մնացել նաև Ռունիի խաղընկերները. Ֆերդինանդը կատակել է. "Այս տեմպերով դու շուտով կգովազդես Head&Shoulders-ին", իսկ ահա Օուենը գրել է. "Նկարի մեջ դեմքիցդ 12 տարեկան ես երևում, իսկ մազերիդ նայելով՝ մոտ 60":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 751 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 8