Home » 2011 » Հունիս » 5 » Սամիր Նասրի. "Առայժմ որոշում չեմ կայացրել "Արսենալի" հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին"
18:43
Սամիր Նասրի. "Առայժմ որոշում չեմ կայացրել "Արսենալի" հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին"
 Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Սամիր Նասրին բրիտանական Sky Sports հեռուստաընկերության լրագրողին տված հարցազրույցի ժամանակ պատմել է լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու իրավիճակի մասին. "Ես դեռ չեմ որոշել, թե կստորագրե՞մ արդյոք "Արսենալի" հետ նոր պայմանագիր, թե ոչ: Առայժմ բանակցությունները շարունակվում են, չնայած որ ես հիմա չեմ մտածում պայմանագիրը երկարաձգելու մասին: Այդ մասին մենք կխոսենք Ֆրանսիա-Լեհաստան հանդիպումից հետո (տեղեկացնենք, որ խաղը կկայանա հունիսի 9-ին): Արդյո՞ք ես ուզում եմ տեղափոխվել "Յունայթեդ": Նախ անհրաժեշտ է իմանալ, թե ինչքանով են ստույգ նրանց՝ ինձնով հետաքրքրվելու մասին լուրերը": 
Հիշեցնենք, որ ֆրանսիացու պայմանագիրը լոնդոնյան "զինագործների" հետ ուժի մեջ է մինչև 2012թ-ի հունիսի 30-ը: "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Նասրիի և թիմի միջև մինչև այժմ պայմանագիր չստորագրվելու պատճառն այն է, որ կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ֆինանսական կողմով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 556 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0