Home » 2011 » Հունիս » 5 » "Ռեալը" մտադիր է 5-6 ֆուտբոլիստների վաճառքից հետ բերել շուրջ 90 մլն եվրո
18:59
"Ռեալը" մտադիր է 5-6 ֆուտբոլիստների վաճառքից հետ բերել շուրջ 90 մլն եվրո
 Ինչպես արդեն հայտնել էինք onlyfootball.ucoz.com կայքի նախորդ հաղորդագրություններից մեկում, Մադրիդի "Ռեալը" մտադիր է բաժանվել միանգանմից 5-6 ֆուտբոլիստներից: Ըստ իսպանական հեղինակավոր Marca պարբերականի՝ "Գալակտիկոսները" ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու են այդ 5-6 ֆուտբոլիստների վաճառքից ստանալ շուրջ 90 մլն եվրո: Ենթադրվում է, որ մադրիդյան ակումբը կարող են լքել Կական, Լասսանա Դիարան, Ֆեռնանդո Գագոն, Էզեկիել Գարայը և Պեդրո Լեոնը: "Ռեալի" ղեկավարությունը Կակայի վաճառքից մտադիր է ստանալ մոտ 40 մլն եվրո, Դիարան կարող է հեռանալ "Արքայական ակումբից" 20 մլն եվրոյի դիմաց, Գագոյի գինը մոտավորապես կկազմի 12 մլն եվրո, Գարայինը` 10, իսկ Պեդրո Լեոնինը` 8: 
 Հիշեցնենք, որ անցած տարի "Ռեալը" իր ֆուտբոլիստների վաճառքից հետ բերեց 21,5 մլն եվրո, իսկ այս տարի, ինչպես երևում է, այդ թիվը էապես տարբերվելու է նախորդինից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 3