Home » 2011 » Հունիս » 5 » Հայտնի են դարձել Golden Foot-2011 մրցանակի հավակնորդները
22:13
Հայտնի են դարձել Golden Foot-2011 մրցանակի հավակնորդները
 Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ֆուտբոլում մեծ նվաճումների հասած մրցանակին` Golden Foot 2011-ին. այս մասին հայտնում է մրցանակի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այդ մրցանակը կարող են ստանալ միայն 29 տարեկանից բարձր ներկայիս ֆուտբոլիստները ֆուտբոլային պատմությունում ներդրած մեծ ավանդի համար: 
Այս մրցանակի անցյալ տարվա հաղթող հռոմեական "Ռոմայի" իտալացի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է Golden Foot 2011 մրցանակի 10 թեկնածուների անունները: 
Ցուցակում ընդգրկվել են. 
 1. Դեվիդ Բեքհեմ (Անգլիա) 
 2. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) 
 3. Իկեր Կասիլյաս (Իսպանիա) 
 4. Դիդիե Դրոգբա (Կոտդ՛Իվուար) 
 5. Սամուել Էտո'ո (Կամերուն) 
 6. Ռայան Գիգզ (Ուելս) 
 7. Կառլես Պույոլ (Իսպանիա) 
 8. Ռաուլ (Իսպանիա) 
 9. Չավի (Իսպանիա) 
 10. Խավյեր Զանետտի (Արգենտինա) 

Հաղթողին աշխարհի բոլոր ծայրերից կընտրեն երկրպագուները և հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին Մոնտե-Կառլոյում: 
Հիշեցնենք, որ նախորդ տարիների հաղթողներն են եղել. Ռոբերտո Բաջո (2003թ.), Պավել Նեդվեդ (2004թ.), Անդրեյ Շևչենկո (2005թ.), Ռոնալդո (2006թ.), Ալեքս Դել Պիերո (2007թ.), Ռոբերտո Կառլոս (2008թ.), Ռոնալդինյո (2009թ.) և Ֆրանչեսկո Տոտտի (2010թ.):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 569 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 2