Home » 2011 » Հունիս » 5 » Իտալական ԶԼՄ-ները չեն հավատում, որ Իբրան կտեղափոխվի "Ռեալ"
22:50
Իտալական ԶԼՄ-ները չեն հավատում, որ Իբրան կտեղափոխվի "Ռեալ"
 Իսպանական թերթերը մեկը մյուսի ետևից լուրեր են տարածում, որ "Միլանի" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել Մադրիդի "Ռեալ": Այս լուրի հիմնական նախաձեռնողն իսպանական El Mundo Deportivo պարբերականն է: Իսպանական հայտնի պարբերականի կարծիքով մադրիդցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոն շվեդ հարձակվողի օգնությամբ կփորձի ուժեղացնել թիմի հարձակվողական ներուժը: Սակայն, իտալական ԶԼՄ-ները չեն հավատում, որ այդ տրանսֆերը կկայանա: Նրանց կարծիքով երկու տարի առաջ Իբրան հենց Ժոզեի "օգնությամբ" տեղափոխվեց "Բարսելոնա": Բացի այդ, մասնագետը և ֆուտբոլիստը միասին աշխատել են միմյանց հետ միայն մեկ տարի: Իսկ հարձակվողի ունեցած ելույթները "Բարսելոնայի" կազմում միայն կճնշեն նրան կրել մադրիդյան ակումբի մարզահագուստը: Բացի այդ, Զլատանը Football Italia ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. "Ցանկություն չունեմ խոսել այդ թեմայով: "Միլանում" ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես կուզեի մնալ այստեղ 3 տարի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0