Home » 2011 » Հունիս » 5 » Նանիի ապագան "Յունայթեդում" հարցականի տակ է
23:40
Նանիի ապագան "Յունայթեդում" հարցականի տակ է
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիի ապագան "կարմիր սատանաների" կազմում հարցականի տակ է: Բրիտանական The Sunday Mirror շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ պորտուգալացին չափազանց դժգոհ է, որ ակումբը հրաժարվել է բարձացնել իր աշխատավարձը: Բացի այդ, Էշլի Յանգը, ով արդեն մեկ ոտքով "Յունայթեդում" է, կարող է նրան դուրս թողնել հիմնական կազմից: Նանին հիասթափված էր այն բանից, որ Սըր Ալեքսը "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում իրեն չէր հայտավորել հիմնական կազմում: Թիմի մարզչական շտաբը կարող է հրաժեշտ տալ Նանիին, ում համար, ինչպես մյուս առաջատար ֆուտբոլիստների համար, առաջին և գլխավոր հավակնորդը Մադրիդի "Ռեալն" է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: narekinho | Rating: 4.5/4
Total comments: 291 2 3 »
1-10 11-20 21-29