Home » 2011 » Հունիս » 7 » Գարայը կարող է տեղափոխվել Ֆրանսիա
00:55
Գարայը կարող է տեղափոխվել Ֆրանսիա
 Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կենտրոնական պաշտպան Էզեկիել Գարայն իր ֆուտբոլային կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում: Ֆրանսիական Le Progrès պարբերականի տեղեկացմամբ՝ "Արքայական ակումբի" 24-ամյա ֆուտբոլիստը "Լիոնի" տրանսֆերային հիմնական նպատակներից մեկն է: Ենթադրվում է, որ "Ռեալը" արգենտինացու համար կպահանջի 10 մլն եվրո:
Նշենք, որ անցած մրցաշրջանում Գարայը մադրիդցիների կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 8 անգամ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0