Home » 2011 » Հունիս » 7 » Անչելոտտին հանգիստ է վերցնում
01:26
Անչելոտտին հանգիստ է վերցնում
 Կառլո Անչելոտտին "Չելսիի" գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո չի շտապում աշխատանք փնտրել և հանգստի է գնում մեկ տարի ժամկետով:
Նշենք, որ վերջերս Անչելոտտիին ուղարկում էին հռոմեական "Ռոմա" կամ անգլիական "Ասթոն Վիլա", բայց մասնագետն իր հայտարարությունից հետո վերջ է դրել այդ խոսակցություններին: La Stampa պարբերականին տված հարցազրույցի ժամանակ իտալացի մասնագետը հայտարարել է. "Ես չեմ շտապում նոր աշխատանք փնտրել, քանի որ հիմա դրա կարիքն ընդանրապես չունեմ: Անգլիական ակումբներից ինձ հետ ոչ-ոք չի կապվել, բանակցություններ չեն եղել նաև "Ռոմայի" հետ: 1995թ.-ից սկսած ես անդադար աշխատել եմ և հիմա մեկ տարով ընդմիջում եմ վերցնում: Կզննեմ շուրջս և կհետևեմ իմ գործընկերների աշխատանքին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0