Home » 2011 » Հունիս » 7 » Կրույֆ. "Բարսաին" ծանր պայքար է սպասվում "Ռեալի" հետ"
01:41
Կրույֆ. "Բարսաին" ծանր պայքար է սպասվում "Ռեալի" հետ"
 Հոլանդացի մասնագետ Յոհան Կրույֆը հաջորդ մրցաշրջանում բարդ սկիզբ է կանխատեսում "Բարսելոնայի" համար: Կրույֆի խոսքերը մեջբերում է իսպանական El Periodico թերթը. "Իսպանիայի սուպերգավաթը Մոուրինյոյի և "Ռեալի" դեմ. այդ հանդիպումը Ձեզ համար "Ատլետիկը" կամ "Սևիլյան" չէ, ում հետ Գվարդիոլայի "Բարսան" խաղացել է ավելի վաղ: Եվրոպայի սուպերգավաթում "Պորտուի" հետ ավելի դժվար է լինելու, քան "Շախտյորի" հետ 2 տարի առաջ: Այստեղ ավելացնենք ևս երկու խաղ դեկտեմբերին` Աշխարհի ակումբային առաջնությունում, իսկ մրցաշրջանի մնացած մասը դժվար պայքար է լինելու մադրիդցիների հետ "Լա լիգայում", "Արքայական գավաթում" և "Չեմպիոնների լիգայում": Մեզ դժվար մրցաշրջան է սպասվելու":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0