Home » 2011 » Հունիս » 8 » Ռոնալդոն իր հրաժեշտի խաղն է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում
19:24
Ռոնալդոն իր հրաժեշտի խաղն է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում
 Լեգենդար հարձակվող Ռոնալդոն, ով անցած ձմեռ ավարտել է ֆուտբոլային կարիերան, Ռումինիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ հրաժեշտ է տվել Բրազիլիայի հավաքականին: Հարձակվողը խաղադաշտում է անցկացրել առաջին խաղակեսի վերջին 15 րոպեն: Ռոնալդուի հետխաղյա հարցազրույցը մեջբերում է AP պարբերականը. "Շնորհակալություն բոլորին, ովքեր իմ կարիերայի 18 տարիների ընթացքում ինձ ոգևորել են: Երբ ես լացում էի, դուք լացում էիք ինձ հետ միասին, երբ ես ժպտում էի, դուք նույնպես ժպտում էիք":
Վերջում հավելենք, որ 34-ամյա Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում 4 անգամ մեկնել է աշխարհի առաջնության խաղերին և 2 անգամ ճանաչվել չեմպիոն: Բացի այդ, նա 15 գոլերով համարվում է նշված առաջնության պատմության ռմբարկուն: Հավաքականի կազմում անցկացրած 97 խաղերում դարձել է 62 գոլի հեղինակ: Այս ցուցանիշով նա զիջում է միայն իր հայրենակից Պելեին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0