Home » 2011 » Հունիս » 11 » Դարոն Գիբսոնը ցանկանում է հեռանալ "Յունայթեդից"
12:21
Դարոն Գիբսոնը ցանկանում է հեռանալ "Յունայթեդից"
 Ռուսական soccer.ru սպորտային կայքը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Դարոն Գիբսոնը լրագրողներին հայտարարել է, որ պատրաստ է փոխել ակումբն այս ամռանը: Գիբսոնի խոսքերն է մեջբերում Northern Echo պարբերականը. "Ես չեմ պատրաստվում մնալ "Մանչեսթեր Յունայթեդում": Առաջին հերթին պետք է մտածել, թե ինչն ինձ համար ավելի լավ կլինի: Ես ուզում եմ անընդհատ խաղալ, այդ պատճառով ավելի լավ է` հեռանամ "Մանչեսթերից": Ինչ վերաբերում է "Սանդեrլենդին", ես հաճույքով կաշխատեի Ստիվ Բրյուսի հետ: Այս մասնագետը ժամանակին խաղացել է Ալեքս Ֆերգյուսոնի մոտ: Կարծում եմ, որ նրանք նման խաղաոճ ունեն":
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է "Սանդերլենդը", իսկ ավարտված մրցաշրջանում իռլանդացին "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում անցկացրել է ընդամենը 20 հանդիպում, խփել է 2 գնդակ և կատարել 4 գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0