Home » 2011 » Հունիս » 12 » Ֆելիպե Մելո. "Յուվենթուսում" ինձ չեն հարգում"
14:55
Ֆելիպե Մելո. "Յուվենթուսում" ինձ չեն հարգում"
Թուրինի "Յուվենթուսի" բրազիլացի հենակետային կիսապաշտպան Ֆելիպե Մելոն La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրեն դուր չի գալիս ակումբի ղեկավարների պահվածքը. "Պետք է խոստովանեմ, որ "Յուվեն" ինձ չի հարգում: Համենայն դեպս, ինձ մոտ այդպիսի տպավորություն կա վաղուց: Իմ անունը միշտ շոշափվում է տարբեր ասեկոսեներում, բայց ես երբեք չեմ լսել, որ ակումբը պաշտոնապես մերժի դրանք: Ես ոչ մի տեսակի բանակցությունների խաղալիք չեմ, որը կարող է օգտագործվել այլ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար: Կարծում եմ ես կարևոր դեր ունեմ "Յուվենթուսում": Լսել եմ, որ ակումբը փորձում է իր շարքերը լրացնել նոր ու տաղանդավոր կիսապաշտպանով, բայց նրանք մոռանում են, որ առանց ինձ թիմը գրեթե չի հաղթել այս տարի: Այս մրցաշրջանում ես միայն մեկ սխալ եմ գործել "Պարմայի" հետ խաղում, իսկ մնացած դեպքերում ես անթերի եմ եղել: Երկրպագուները ինձ հարգում ու սիրում են: Ես սիրում եմ "Յուվեն" և ուզում եմ մնալ այստեղ ու թիմի հետ շատ նվաճումների հասնել: Եթե ակումբը ուզում է ինձ վաճառել, ապա ես դեմ չեմ դրան: Ես չեմ ուզում խաղալ այնտեղ, որտեղ ես պետք չեմ":
Նշենք, որ բրազիլացու այս հայտարարությունը հետևեց այն լուրերին, թե իբր Մադրիդի "Ռեալն" ու "Յուվենթուսը" պատրաստվում են Լասսին և Մելոյին փոխանակել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: narekinho | Rating: 4.0/4
Total comments: 0