Home » 2011 » Հունիս » 13 » Հարցազրույց Ռոբերտո Կառլոսի հետ
15:19
Հարցազրույց Ռոբերտո Կառլոսի հետ
 Ռուսական realmadrid.ru կայքի հեղինակներից մեկը, ով նաև խոստովանում է, որ հանրահայտ և արագավազորդի հիանալի տվյալներ ունեցող Ռոբերտո Կառլոսի երկրպագուն է մանկուց, հարցազրույցի է կանչել իր կուռքին, իսկ վերջինս էլ չի ցանկացել մերժել իր մոլի երկրպագուին:

Ինչո՞վ էին տարբերվում իրարից քո ժամանակների "Ինտերը" և "Ռեալը":
Առանձնապես ոչնչով: Միլանը և Մադրիդը նմանատիպ քաղաքներ են: Երկու ակումբների կառուցվածքն էլ նույնն էր: Իսկ գրանդների մոտ, ինչպես միշտ, նպատակը մեկն է. միշտ հաղթել:

Քեզ ինչպե՞ս դիմավորեցին "Ռեալում": Ո՞վ առաջինը սեղմեց ձեռքդ: 
Հիշում եմ, երբ առաջին անգամ մտա հանդերձարան, ամբողջ թիմն այնտեղ էր, իսկ առաջինը ձեռքս սեղմեց Կլարենս Զեեդորֆը:

Ու՞մ հետ շուտ մտերմացար:
Կլարենսի: 

Հիշու՞մ ես "Ռեալի" կազմում քո առաջին գոլը:
Իհարկե, առաջինը խփեցի "Դեպորտիվոյին": Ոչ մեկին չնվիրեցի այդ գոլը, քանի որ այն առաջինն էր և պետք է հիշվի իմ ամբողջ կյանքում:

Առաջին մրցաշրջանում դժվա՞ր էր տուգանայինը հարվածելու իրավունք ստանալ:
Այո, իհարկե դժվար էր. այդ ժամանակ տուգանայիններն իրացնում էին Զեդորֆը կամ Միյատովիչը:

Պատմիր "Ռեալում" քո խաղընկերների մասին: Ո՞ւմ հետ էին քո հարաբերություններն ավելի ջերմ ու մտերիմ:
Զեդորֆը և Ռոնալդոն իմ լավագույն ընկերներն են:

Ինչպիսի՞ն էր Ռաուլը:
Ռաուլը բոլորի կուռքն է և հրաշալի մարդ:

Մադրիդից հեռանալուց հետո ինչքանո՞վ են հետաքրքիր "Ռեալի" հանդիպումները:
Ես դիտում եմ բոլոր հանդիպումները:

Իսկ Գանզոն և Նեյմարը պատրա՞ստ են Եվրոպա տեղափոխվելուն:
Վաղուց են պատրաստ: Եթե "Ռեալը" ձեռք բերի նրանց, ապա չի սխալվի:

Դու քո տեսած խաղերը դատելով՝ կասե՞ս. որ "Բարսան" այսօր լավագույնն է աշխարհում, թե՞ դա չափազանցված է:
Միանշանակ այսօր "Բարսան" լավագույնն է:

Չե՞ս կարծում, որ "Բարսան" կարող էր ավելի լավը լինել, եթե չլինեին այդ սիմուլյացիաները, որոնք արդեն ձանձրացրել են ֆուտբոլային աշխարհին:
Սա ֆուտբոլ է: Այդպես եղել է միշտ և կլինի:

Հիմա մի փոքր բլից: Ասա այն պատասխանը, որն առաջինը մտքովդ կանցնի:

Լավագույն մարզիչը:
Կապելլո:

Լավագույն խաղընկերը:
Ռոնալդո:

"Սանտիագո Բեռնաբեու":
Ամբողջ պատմությունս ներսում է:

"Էլ Կլասիկո":
Միշտ բուռն էմոցիաներ:

Ռաուլ:
Տիպար, ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Վիսենտե դել Բոսկե:
Բոլոր ֆուտբոլիստների հայրը:

Մեսսի:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Քրիշտիանու Ռոնալդու:
Կարող է լինել ավելի լավը:

Զիդան:
Վարպետ:

Հիասթափություն:
Պարտվել "Բարսելոնային":

Ռուսաստան:
Նոր կյանք:

Պարտություն "Սանտիագո Բեռնաբեուում” "Բարսելոնայից" 0-3 հաշվով:
Այդ ժամանակ մենք արժանի էինք:

Ռոբերտո Կառլոս:
Միշտ ուրախ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1