Home » 2011 » Հունիս » 13 » Վենգերը հույս ունի պահել իր առաջատարներին
16:17
Վենգերը հույս ունի պահել իր առաջատարներին
 Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ դեռևս տրամադրված է պահել իր թիմի առաջատարներին` Սեսկ Ֆաբրեգասին և Սամիր Նասրիին:
Ինչպես արդեն հայտնի է, ֆրանսիացու պայմանագիրը լրանում է մյուս տարի, իսկ նոր պայմանագրի մասին կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: 23-ամյա կիսապաշտպանով լրջորեն հետաքրքրված են "Յունայթեդը", "Ինտերը" և "Բավարիան":
Լոնդոնում մնալու ավելի քիչ շանսեր ունի թիմի ավագ Ֆաբրեգասը, ում անցած տարի Արսեն Վենգերը մեծ ջանքերի գնով կարողացավ պահել թիմում: Սեսկին շատ մոտ է կանգնած "Բարսելոնան":
Բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ֆրանսիացի մասնագետը հայտարարել է. "Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Նասրիին պահելու համար: Ես ուզում եմ, որ նա մնա: Եթե նա հետ նայի, կտեսնի, որ մենք միասին շատ բաների ենք հասել և դեռ պետք է շարունակենք մեր կիսատ թողած գործերը: Խաղացողի կարիերան թիմն է ստեղծում: Կարծում եմ՝ Ֆաբրեգասի հաշվով ամեն ինչ պարզ է: Նա արդեն շատ վաղուց է խաղում "Արսենալում" և չի հեռանա թիմից: Երբեմն պատահում է, որ խոսակցությունները հասնում են տրանսֆերի: Հաջորդ տարի խոշոր տրանսֆերների համար կընդունվի Fair Play-ի կանոնները. այնպես որ՝ հիմա վերջին շոգ ամառն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 547 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 2