Home » 2011 » Հունիս » 14 » "Ռեալը" չի գնի Ադեբայորի տրանսֆերը
11:05
"Ռեալը" չի գնի Ադեբայորի տրանսֆերը
 Իսպանական AS հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարները որոշում են կայացրել չգնել "Մանչեսթեր Սիթիի" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորի տրանսֆերը:
 Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի երկրորդ կեսից սկսած հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս իսպանական թիմում: Սակայն Իսպանիայի փոխչեմպիոնների մարզչական կազմը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբն աֆրիկացու ծառայությունների կարիքը չի ունենա: Նշվում է, որ մոտ ժամանակներում հարձակվողը կվերադառնա Անգլիա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 8