Home » 2011 » Հունիս » 14 » "Ռեալը" 2006թ.-ին հնարավորություն է ունեցել գնելու Նեյմարին 60 հազար եվրոյով
11:29
"Ռեալը" 2006թ.-ին հնարավորություն է ունեցել գնելու Նեյմարին 60 հազար եվրոյով
Իսպանական ԶԼՄ-ներում նշվում է, որ Մադրիդի "Ռեալը" դեռ 2006թ.-ին հնարավորություն է ունեցել գնելու "Սանթոսի" հարձակվող Նեյմարին: El Confidencial պարբերականի տեղեկացմամբ՝ այդ ժամանակ 14-ամյա ֆուտբոլիստն ամռանը ժամանել է Մադրիդ մարզումներ անցկացնելու: Բրազիլացին Իսպանիայում մնացել է 2 շաբաթ և "Սանթոսի" ղեկավարները պատրաստ էին Նեյմարին վաճառել 60 հազար եվրոյի դիմաց: Այդուհանդերձ, գործարքը ձախողվեց "Ռեալում" տեղի ունեցող նախագահական ընտրությունների պատճառով: Ֆլորենտինո Պերեսին փոխարինած Ռամոն Կալդերոնը և նրա կողմնակիցները համարեցին, որ Նեյմարն այդքան էլ պատրաստ չէ "Ռեալում" խաղալու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1