Home » 2011 » Հունիս » 22 » "Չելսին" մարզիչ ունեցավ
21:26
"Չելսին" մարզիչ ունեցավ
Լոնդոնի "Չելսին" երեկ հայտարարեց, որ նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմի նորանշանակ մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն իր առաջին հարցազրույցն է տվել որպես "արիստոկրատների" գլխավոր մարզիչ. "Ես դեռ ոչ մի ակնկալիք չունեմ իմ նոր թիմի խաղացողներից: Ես ուզում եմ եզակի թիմ ստեղծել, որը կլինի ուժեղ, միասնական՝ իր մեջ ներառելով նաև երկրպագուներին: Թիմի երկրպագուի դերը շատ մեծ է, և ես հուսով եմ, որ "Չելսիի" անցած տարվա մրցելույթներից դժգոհ մարդ չի եղել ֆանատների շրջանում: Ես ուզում եմ նոր մթնոլորտ ստեղծել, կառուցել նոր թիմ՝ հիմնվելով նախկինի վրա: Այս թիմը, որի մարզչական ղեկին եմ այսօրվանից, պիտի դառնա լավագույնը, ու հավատացեք՝ մոտակա ժամանակներում մեզնից կսարսափեն բոլորը: Իմ հիմնական նպատակն է լինելու հաղթելը, հաղթել գեղեցիկ ու դինամիկ խաղով: Ես էլ "սոված" մարզիչ եմ և տիտղոսների քաղց ունեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 541 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0