Home » 2011 » Հունիս » 22 » Բոաշը մեծ գումարներ կստանա
21:26
Բոաշը մեծ գումարներ կստանա
Ինչպես հայտնում են բրիտանական պարբերականները, Լոնդոնի "Չելսիի" նորանշանակ 33-ամյա մարզիչը մոտ 80 մլն ֆունտ ստեռլինգ կստանա Ռոման Աբրամովիչից այս ամռանը գնումներ կատարելու համար: Daily Mirror օրաթերթը վստահեցնում է, որ Բոաշը կցանկանա գնել իր նախկին ակումբի խաղացողներից շատերին, ինչպես ժամանակին եղավ Մոուրինյոյի հետ, այդիսկ պատճառով այսուհետ "Չելսիի" անվան հետ կշոշափեն Գուարինի, Ֆալկաոյի ու Հալկի անունները: Թե ինչ կլինի առջևում, մնում է սպասել ու տեսնել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 570 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0