Home » 2011 » Հունիս » 23 » Ալթինթոփը կվիրահատվի
21:28
Ալթինթոփը կվիրահատվի
Մի քանի օրից Մադրիդի "Ռեալի" թուրք նորեկ Համիթ Ալթինթոփին վիրահատություն է սպասվում: Վիրահատությունը կանցկացվի Գերմանիայում: Մադրիդյան թիմի բժիշկները փորձել են Ալթինթոփի մեջքային ցավերը վերացնել առանց վիրահատական միջամտության, սակայն արդյունքում ոչինչ չի ստացվել: Նշենք, որ խաղացողի վերականգնման ժամկետները դեռևս հայտի չեն:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ 28-ամյա Ալթինթոփը գերմանական "Բավարիայից" է տեղափոխվել "Ռեալ Մադրիդ" և "Արքայական թիմի" հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0