Home » 2011 » Հունիս » 24 » Ռոբինյո. "Երկրորդ արքան չի ծնվի"
14:04
Ռոբինյո. "Երկրորդ արքան չի ծնվի"
Իտալական "Միլանի" բրազիլացի հարձակվող Ռոբինյոն հայտարարել է, որ իրականում չարժե "Սանթոսի" 19-ամյա խաղացող Նեյմարին համեմատել լեգենդար ու անմահ Պելեի հետ: Բրազիլացու խոսքերը մեջբերում է Globoesporte պարբերականը. "Պելեն ֆուտբոլի արքան է և պետք չէ "Սանթոսի" յուրաքանչյուր սևամորթ ֆուտբոլիստի համեմատել նրա հետ: Մարդիկ պետք է կարողանան առասպելը տարբերել իրականությունից: Պելեն միակն է ու չի եղել և չի լինելու նրա նմանը: Երկրորդ Պելեն չի ծնվի: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է գրի իր պատմությունը: Առայժմ Նեյմարը դա շատ լավ է անում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 551 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1