Home » 2011 » Հունիս » 25 » Տրանսֆերային ասեկոսեները պատել են ողջ Եվրոպան
23:25
Տրանսֆերային ասեկոսեները պատել են ողջ Եվրոպան
Այս անգամ մենք ձեզ կներկայացնենք եվրոպական պարբերականներում պտտվող այն ասեկոսեները, որոնց համաձայն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ինչ-ինչ փոփոխություններ կարող են լինել գրանդ ակումբներում, իսկ գուցե և չլինե՞ն:
**** Ինչպես նշում է Life Sports պարբերականը, ռուսական "ԲԿՄԱ"-ն կարողացել է համաձայնության գալ իր ճապոնացի խաղացող Կեյսուկե Հոնդայի հետ և նրա պայմանագիրը երկարաձգել է մինչև 2015թ.: Խաղացողի աշխատավարձը, ըստ նոր պայմանագրի, նախկին 1.5 մլն եվրոյի փոխարեն այսուհետ կկազմի 2.5 մլն: Այս քայլով ռուսական ակումբը ևս մեկ անգամ հանրությանը ցույց է տալիս, որ լուրջ նպատակներ է իր առջև դրել և չի պատրաստվում վաճառել իր առաջատարներին:

**** Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, պորտուգալական "Պորտուի" և Եվրոլիգայի այս տարվա խաղարկության լավագույն ռմբարկուն՝ կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, համաձայնվել է տեղափոխվել Անգլիա, ավելի ստույգ Լոնդոնի "Չելսի", որը կմարզի իր նախկին մարզիչ Անդրել Վիլլաշ-Բոաշը: Ֆալկաոն համաձայն է լոնդոնյան "թոշակառուների" հետ 5-ամյա պայմանագիր կնքել՝ առանց ֆինանսական այլ կողմեր քննարկելու: Իր հերթին Աբրամովիչի թիմը պատրաստ է պորտուգալական կողմին վճարել ավելի քան 26.5 մլն ֆունտ ստեռլինգ: Նշենք նաև, որ Բոաշը ցանկանում է "Պորտուից" դեպի Լոնդոն բերել նաև երիտասարդ կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյին: Եթե այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերային համատեղ գործարքը կայանա, ապա Աբրամովիչը ստիպված կլինի առնվազն 70 մլն եվրո ծախսել երկու խաղացողներին գնելու համար:
****Թեև մենք արդեն նշել էինք, որ իտալական "Ուդինեզեի" չիլիացի 22-ամյա խաղացող Ալեքսիս Սանչեսը 1.5 ոտքով արդեն կատալոնական "Բարսելոնայում" է, սակայն արի ու տես, որ իտալացիները պատրաստ են չեղյալ համարել այն նախնական համաձայնությունը կատալոնական թիմի հետ, ըստ որի Սենչեսը նրանց թիմ կտեղափոխվի 38 մլն եվրոյի դիմաց: Այսօր մի հետաքրքիր լուր տարածվեց, ըստ որի եթե անգլիական "Մանչեսթեր Սիթին" մոտակա 18 ժամվա մեջ Սանչեսի համար 44 մլն եվրո առաջարկի, ապա նոր մրցաշրջանը չիլիացին Իսպանիայում սկսելու փոխարեն, կուղևորվի Անգլիա:
"Ալեքսիսը 22 տարեկան է, նա համարվում է իր ամպլուայում լավագույնն աշխարհում, ինչպես ասենք Ռոնալդուն կամ Մեսսին: Նրա տրանսֆերային գինն իրականում շատ բարձր է և եթե լինի համապատասխան առաջարկ, ապա մենք պատրաստ ենք այն քննարկել առանց "Բարսելոնայի" թույլտվության",-ասել է իտալական թիմի սեփականատեր Ջիանպաոլլո Պոցցոն:

****Ինչպես հայտնում է Life Sports պարբերականը, ռուսական "Անժին" հետաքրքիր առաջարկով դիմել է Ռուսաստանի ազգային ընտրանու խաղացող Յուրի Ժիրկովին, ով ոչ մի կերպ չի կարողանում հիմնական տեղ ունենալ Լոնդոնի "Չելսիում": Մախաչկալան ներկայացնող թիմի ղեկավարությունը պատրաստ է Ժիրկովին տարեկան 5.5 մլն եվրո վճարել, եթե վերջինս վերադառնա Ռուսաստան և հանդես գա "Անժիում":
Ըստ որոշ աղբյուրների՝ Ժիրկովն արդեն ստացել է առաջարկը և այժմ քննարկում է այն իր ընտանիքի անդամների հետ:
**** Ըստ իտալական ԶԼՄ-ների Թուրինի "Յուվենթուսը" լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի անգլիական "Լիվերպուլի" պորտուգալացի հենակետային Ռաուլ Մերեյլեշը: Նշենք, որ խաղացողը միայն անցած տարի է համալրել "մերսիսայդցիների" թիմը և ակումբի ղեկավարությունն էլ պատրաստ է քննարկման նստել այն ակումբի հետ, որը պատրաստ է Մերեյլեշի համար վճարել ոչ պակաս քան 15 մլն ֆուտն ստեռլինգ:

****Ֆրանսիական "Լիլ" ակումբի ղեկավարությունն անգլիական "Արսենալին" ու "Մանչեսթեր Յունայթեդին", ինչպես նաև Մադրիդի "Ռեալին" խորհուրդ է տվել այս ամռան ընթացքում իրեն չանհանգստացնել՝ փորձելով գնել թիմի տաղանդավոր խաղացող Էդեն Հազարին, ով ոչ միայն ֆրանսիական թիմում է փայլում, այլև շատ հաջող է հանդես գալիս նաև Բելգիայի մինչև 21 տարեկանների հավաքականում:
"Էդենը մեր հույսն է և մենք չենք ցանկանում վաճառել նրան: Նա ամռանը ոչ մի տեղ էլ չի գնա",-ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Ֆեդերիկ Պակեի խոսքերը մեջբերել է L'equipe հանրահայտ պարբերականը:
**** Լոնդոնի "Տոտենհեմը" պատրաստվում է վաճառել իր երիտասարդ խաղացողներ Սանդրոյին (նրա ծառայություններով հետաքրքրված է իսպանական "Վիլյառեալը" և 15 մլն եվրո է առաջարկում) և Ուլսոն Պալասիոսին, որոնց վաճառքից ստացված գումարով Հարի Ռեդնապը պատրաստվում է գնել  Մադրիդի "Ռեալի" հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարային:
Թե ինչ կլինի՝ մնում է սպասել ու համբերել:

****Անգլիական "Վեստ Բրոմվիչ" ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել թիմի առանցքային խաղացող դարձած Պիտեր Օդամվինգեին, ում ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի "Արսենալը":
Հիշեցնենք, որ նիգերիացի հարձակվողն անցած մրցաշրջանում Անգլիայի "Պրեմիեր լիգայում" դարձել էր 15 գոլի հեղինակ և իր վրա էր բևեռել մի շարք ակումբների ուշադրությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 588 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0