Home » 2011 » Հունիս » 26 » Իսագիրե. "Գիտեմ, որ "Յունայթեդը" հետաքրքրված է ինձանով"
10:05
Իսագիրե. "Գիտեմ, որ "Յունայթեդը" հետաքրքրված է ինձանով"
Շոտլանդական "Սելթիկի" հոնդուրասցի 26-ամյա ձախ եզրային պաշտպանը՝ Էմիլյո Արտուրո Իսագիրեն, ով ճանաչվել է Շոտլանդիայի այս առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ, հնարավոր է՝ հայտնվի ոչ ավել ոչ պակաս անգլիական "Մանչեսթեր Յունայթեդում". "Ես հաստատ գիտեմ, որ "Սելթիկի" և "Յունայթեդի" ղեկավարները հանդիպելու են միմյանց հետ հուլիսին: Կարող եմ հաստատել, որ Ալեքս Ֆերգյուսոնը դեռևս հունվարին հետաքրքրվում էր ինձանով: Եթե լինեն կոնկրետ առաջարկներ, ապա հրաժարվելն անիմաստ կլինի, "Յունայթեդը" աշխարհի ուժեղագույն թիմերից է, և նման շանս երկրորդ անգամ հնարավոր է չլինի",-ասել է հոնդուրասցի պաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 513 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0