Home » 2011 » Հունիս » 26 » Վիդալը և Ագուերոն "Յուվենթուսի" տրանսֆերային թիրախում են
10:14
Վիդալը և Ագուերոն "Յուվենթուսի" տրանսֆերային թիրախում են
 Թուրինի "Յուվենթուսը" մոտ է չիլիացի խաղացող Արթուրո Վիդալի հետ պայմանագիր ստորագրելուն, ով հանդես է գալիս գերմանական "Բայերում": Խաղացողի համար թուրինցիներն առաջարկում են 15 միլիոն եվրո, ինչը միանգամայն բավարարում է գերմանացիներին, ովքեր արդեն փնտրում են Վիդալի փոխարինողին:
   Ինչպես տեղեկացնում է Ֆլորենտինո Պերեսը, Մադրիդի "Ռեալն" այլևս չի ցանկանում գնել Սերխիո Ագուերոյին, և արգենտինացու համար ամենալուրջ հավակնորդն այսուհետ դառնում են թուրինցիները, ովքեր արդեն երկար ժամանակ է պայքարում են Ագուերոյի համար: Նշենք, որ "Յուվենթուսը" Մադրիդի "Ատլետիկոյին" առաջարկել է 35 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները ցանկանում են առավելագույնս օգուտ քաղել Ագուերոյի տրանսֆերից` պահանջելով 45 միլիոն եվրո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0