Home » 2011 » Հունիս » 27 » "Բավարիան" 7 մլն է առաջարկում Բոատենգի համար
00:54
"Բավարիան" 7 մլն է առաջարկում Բոատենգի համար
Մյունխենի "Բավարիան" նոր և վերջին առաջարկով է հանդես եկել "Մանչեսթեր Սիթիին" դիմելով՝ նրա խաղացող Ժերոմ Բոատենգին ձեռք բերելու համար: Ինչպես տեղեկացնում է talkSPORT պարբերականը, "Բավարիան" բարձրացրել է իր առաջարկի գինը և հիմա այն կազմում է 7 մլն ֆունտ: Բոատենգն արդեն բազմիցս նշել է, որ ուզում է հեռանալ "Սիթիից", բայց "քաղաքայինները" նրա դիմաց պահանջում են այն գումարը, որով նրան գնել են "Համբուրգից"` 10 մլն ֆունտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 542 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0