Home » 2011 » Հուլիս » 3 » Ռայկարդը հեռացել է "Գալաթասարայից"
12:50
Ռայկարդը հեռացել է "Գալաթասարայից"
 Հեղինակավոր FoxSports պարբերականը հայտնում է, որ հայտնի հոլանդացի մասնագետ և նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ֆրենկ Ռայկարդը հեռացել է թուրքական "Գալաթասարայ" ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից և պաշտոնապես գլավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը: Նրա պայմանագիրը նախատեսված է 3 տարով, որի ընթացքում նա կվաստակի 11 մլն դոլար: Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի արքայազն Նաֆավ բին Ֆեյսալն ասել է. "Մենք ուրախ ենք, որ այդպիսի փարձառու մասնագետը կգլխավորի մեր հավաքականը: Ռեյկարդը մեզ դուր է գալիս. նա միանգամից պահանջեց ամեն մի խաղացողի մասին ինֆորմացիա և տեսանյութ: Հոլանդացին կսկսի իր գործը հուլիսի վերջին՝ աշխարհի 2014թ.-ի առաջնության Հոնկոնգի հետ ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը Ռեյկարդը ներկա կգտնվի որպես դիտորդ":
Հիշեցնենք, որ ավելի վաղ 48-ամյա հոլանդացին մարզել է իր իրեն հարազատ երկրի՝ Հոլանդիայի ազգային հավաքականը, Ռոտերդամի "Սպարտան", իսպանական "Բարսելոնան", իսկ նրա վերջին աշխատավայրն էր թուրքական "Գալաթասարայը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 546 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0