Home » 2011 » Հուլիս » 3 » Բոաշը ցանկանում է գնել Պեպեին և Կոենտրաուին
19:16
Բոաշը ցանկանում է գնել Պեպեին և Կոենտրաուին
 Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, անգլիական "Չելսին" լուրջ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեի նկատմամբ: Անդրե Վիլաշ Բոաշը մեծ կարևորություն է տալիս այս խաղացողին, քանի որ վերջինս կարող է շատ լավ խաղալ թե պաշտպանությունում, թե հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ մենք գիտենք, որ Բոաշն ունիվերսալների սիրահար է:
Պեպեին, ով հիմա "Արքայական" ակումբում, ըստ նոր պայմանագրի, ստանում է 4 մլն եվրո տարեկան աշխատավարձ (նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանն է), Ռոման Աբրամովիչը պատրաստ է վճարել 5 մլն եվրո:
Ըստ որոշ աղբյուրների "Չելսին" անտարբեր չէ նաև պորտուգալական "Բենֆիկայի" պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի նկատմամբ (նույնպես մի ունիվերսալ), ում համար պայքարում են շատ գրանդ ակումբներ, այդ թվում և Մադրիդի "Ռեալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0