Home » 2011 » Հուլիս » 4 » Ադեբայոր. "Մոուրինյոն խոստացել է, որ վերադարձնելու է Մադրիդ"
15:36
Ադեբայոր. "Մոուրինյոն խոստացել է, որ վերադարձնելու է Մադրիդ"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորը դեռևս չի կորցրել Մադրիդի "Ռեալ" վերադառնալու հույսերը, որտեղ վարձակալական հիմունքներով հանդես է եկել 2010/11թթ. մրցաշրջանի ողջ երկրորդ մասը: Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսը մեջբերում է սևամորթ հարձակվողի խոսքերը. "Ես մինչև օգոստոսի 31-ի կեսգիշեր մեծ հուսով լցված սպասելու եմ Մադրիդի "Ռեալի" ղեկավարության կողմից առաջարկի, քանի որ հենց այդ ժամանակ է փակվելու ամառային տրանսֆերային պատուհանը: Ժոզե Մոուրինյոն ինձ խոսք է տվել, որ անպայման վերադարձնելու է Մադրիդ, ուստի ես այս ամենի հարցում որոշակի չափով լավ եմ տրամադրված: Այս մի քանի ամիսների ընթացքում, երբ հանդես էի գալիս "Ռեալի" մարզաշապիկով, իմ օգտին գրանցել եմ ընդամենը 8 գնդակ, սակայն բոլորիդ կարող եմ վստահեցնել, որ Դուք դեռևս չեք տեսել իրական Ադեբայորին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0