Home » 2011 » Հուլիս » 6 » Անգլիացիները Բլատերի պաշտոնաթողությո՞ւնն են ուզում
08:32
Անգլիացիները Բլատերի պաշտոնաթողությո՞ւնն են ուզում
 Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը հատուկ զեկույցով պահանջել է ՖԻՖԱ-ից հետաքննություն անցկացնել այն երկրներում, որտեղ հյուրընկալվելու են 2018 և 2022թթ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունները. այս մասին հաղորդում է sports.ru ռուսական կայքը։
Հոդվածում նշվում է նաև, որ անհայտ պատճառներով ՖԻՖԱ-ն դադարեցրել է կաշառակերության մեջ մեղադրվաղ նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների գործով հետաքննությունը։
"Մենք ցնցված ենք ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի մի շարք անդամներին ներկայացված կաշառակերության մեղադրանքներով։ Այս պահին ոչինչ ապացուցված չէ և ՖԻՖԱ-ն պետք է շտապ, լիարժեք և անկախ հետաքննություն անցացնի, որի արդյունքների մասին պետք է հրապարակավ խոսել",-բրիտանական զեկույցից հատված է մեջբերում Reuters լրատվական գործակալությունը։
Այսպիսով՝ կարծես թե "Անգլիան ընդդեմ ՖԻՖԱ-ի" պայքարը դեռ երկար է շարունակվելու:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0