Home » 2011 » Հուլիս » 9 » "Յուվենթուսին" և "Բավարիային" առաջարկվում է Բերբատովը
11:49
"Յուվենթուսին" և "Բավարիային" առաջարկվում է Բերբատովը
 Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" որոշել է հրաժարվել բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովի ծառայություններից: "Յունայթեդը" ցանկանում է գերմանական "Բավարիայի" հետ կատարել Բաստիան Շվայնշտայգերի և Դիմիտար Բերբատովի փոխանակում, իսկ ահա Բերբատովով հետաքրքրված Թուրինի "Յուվենթուսը" խաղացողին գնելու համար պետք է "կարմիր սատանաներին" վճարի առնվազն 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Բերբատովը Անգլիայի այս տարվա առաջնությունում անցկացրած 32 հանդիպումներում խփել է 21 գնդակ, սակայն Ալեքս Ֆերգյուսոնի վստահությունը խաղացողի նկատմամբ կորել է դեռևս առաջին խաղաշրջանից հետո: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0