Home » 2011 » Հուլիս » 18 » Բաջիոն արդեն մարզչական արտոնագիր ունի
21:51
Բաջիոն արդեն մարզչական արտոնագիր ունի
Ինչպես նշում է La Repubblica թերթը, իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն մի շարք մասնագիտական քննություններ հանձնելուց հետո ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մարզչական արտոնագիր է ստացել: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ նման կարգի փաստաթուղթը 1994թ.-ի Աշխարհի փոխչեմպիոնին հնարավորություն չի տալիս մարզելու Իտալիայի "Ա Սերիայի" թիմերից որևէ մեկին:
Հավելենք, որ այդպիսի արտոնագիրը հնարավորություն է տալիս գլխավորելու միայն Իտալիայի այն ակումբները, որոնք հանդես են գալիս կարգով երրորդը համարվող լիգայում, ինչպես նաև երիտասարդական թիմերը: Միևնույն ժամանակ, այսուհետ Բաջոն իրավունք ունի զբաղեցնելու Իտալիայի "Ա" և "Բ" Սերիաների ցանկացած ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտո Բաջոն ներկայումս հանդիսանում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական բաժնի ղեկավարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0