Home » 2011 » Օգոստոս » 10 » "Զենիթը" կիսապաշտպան է ուզում
23:14
"Զենիթը" կիսապաշտպան է ուզում
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ Life Sports պարբերականը, ռուսական "Զենիթը" պատրաստվում է գնել գերմանական "Շտուտգարտի" ունիվերսալ կիսապաշտպան Զդրավկո Կուզմանովիչին, ով նաև Սերբիայի ազգային ընտրանու հիմնական կազմի խաղացող է: 23-ամյա խաղացողը, ով լավ հանդես է գալիս թե կիսապաշտպանության եզրերում, թե կենտրոնում, դեմ չէ Ռուսաստան տեղափոխվելուն. այս մասին տեղեկացնում է լրատվամիջոցը, իսկ պիտերցիներն էլ պատրաստ են Կուզմանովիչի համար շուրջ 8 մլն եվրո վճարել, ինչը կարծես թե չի բավարարում միայն գերմանական կողմին, ովքեր խաղացողի համար 10 մլն են պահանջում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0