Home » 2011 » Սեպտեմբեր » 12 » Մեսսի. "Մենք աշխատում ենք խոսելու առիթ չտալ Մոուրինյոյին"
15:05
Մեսսի. "Մենք աշխատում ենք խոսելու առիթ չտալ Մոուրինյոյին"
Հանրահայտ ամերիկյան Fox Sport հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ Մադրիդի "Ռեալից" խոսելու ժամանակ իրենք զգուշանում են իրենց արտահայտած բառերից, որպեսզի խոսելու առիթ չտան Մոուրինյոյին. "Մենք "Բարսելոնայում" բոլորս փորձում ենք Ժոզեին խոսելու առիթ չտալ, բայց երբեմն նա այնպիսի արտահայտություններ է իրեն թույլ տալիս, որ անկախ քեզնից տաքանում ես: Ես երբեք չեմ պատկերացրել Մոուրինյոյին "Բարսայի" ղեկին, քանի որ կան պարզ պատճառներ: Առաջինը դա մեր խաղացողների և նրա բնավորությունների զանազանություններն են: Ես ավելի շատ կցանկանամ խաղալ Ինիեստայի և Խավիի հետ չհաղթելով ոչ մի մրցաշարում, քան մարզվել Մոուրինյոյի հետ և հաղթել բոլոր մրցաշարերում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0