Home » 2011 » Սեպտեմբեր » 17 » "ՊՍԺ"-ն կփորձի աստղային համալրումներ ստանալ
08:21
"ՊՍԺ"-ն կփորձի աստղային համալրումներ ստանալ
 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մտադիր է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել "Մանչեսթեր Յունայթեդի" և Մադրիդի "Ռեալի" նախկին աստղ Դևիդ Բեքհեմին: "Կա մի անգլիացի ֆուտբոլիստ, ով ինձ շատ է դուր գալիս, և ես նրա հետ արդեն աշխատել եմ: Դա մի մարդ է, որին ես շատ գնահատում և հարգում եմ: Դա Դևիդ Բեքհեմն է՝ անգլիական ֆուտբոլի իսկական բրենդը: Երբ նա մարզվում էր "Միլանում", մեր միջև հիանալի հարաբերություններ էին հաստատվել: Ինձ համար նա ավելին է, քան պարզապես ֆուտբոլիստը: Նա հարգում է կանոնները, լսում է այն ամենը, ինչ նրան ասում կամ խորհուրդ են տալիս: Դևիդը միշտ ամեն ինչ անում է հանուն թիմի հաջողության: Ահա թե ինչու է Բեքհեմն ինձ համար օրինակ ծառայում",-հայտարարել է Լեոնարդոն հանրահայտ BBC ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ Բեքհեմի՝ ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսի" թիմի հետ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված "Տոտենհեմը" և "Պրեմիեր լիգայի" նորեկ "ՔՊՌ"-ն:
Հավելենք, որ "ՊՍԺ"-ի հետաքրքրության կենտրոնում է հայտնվել նաև կատալոնական "Բարսելոնայի" հենակետային կիսապաշտպան Սեյդու Կեյտան, ում պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչ 2012թ., և փարիզցիները մտադիր են արդեն հունվարին ձեռք բերել փորձառու կիսապաշտպանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0