Home » 2011 » Հոկտեմբեր » 1 » "Ռեալը" չի ցանկանում երկարաձգել դի Մարիայի պայմանագիրը
13:04
"Ռեալը" չի ցանկանում երկարաձգել դի Մարիայի պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է TMW հանրահայտ պարբերականը, Մադրիդի "Ռեալի" արգենտինացի եզրային կիսապաշտպան Անխել դի Մարիան հնարավոր է հեռանա "Ռեալից" եկող ամռանը: Ֆուտբոլիստը ցանկանում է թիմի հետ նոր` բարելավված պայմաններով պայմանագիր ստորագրել, սակայն մադրիդցիներն առայժմ չեն շտապում կատարել խաղացողի ցանկությունները: Տեղեկացվում է, որ "Ինտերը" պատրաստ է խաղացողին առաջարկել տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, ինչպիսին ցանկանում է Մադրիդում ունենալ դի Մարիան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0