Home » 2011 » Հոկտեմբեր » 25 » Նրանց անուններն արդեն հայտնի են
22:55
Նրանց անուններն արդեն հայտնի են
Այսօր հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են ՖԻՖԱ-ի "Ոսկե գնդակ" մրցանակին: Հարկ է նշել, որ հավակնորդների մեջ է նաև Մախաչկալայի "Անժիի" կամերունացի հարձակվող Սամուել Էտո'ոն:
  Այդ ցուցակում ընդգրկվել են "Բարսելոնայի" միանգամից 10 ֆուտբոլիստներ՝ Չավին, Մեսսին, Վիլյան, Ինյեստան, Ֆաբրեգասը, Պիկեն, Պույոլը, Ալվեսը, Աբիդալը և Ալեքսիս Սանչեսը: Նրանցից բացի, հավակնորդների թվում են նաև Կասիլյասը, Ռոնալդուն, Ալոնսոն, Օզիլը, Խեդիրան (բոլորը "Ռեալ"), Սիլվան, Ագուերոն (երկուսն էլ "Մանչեսթեր Սիթի"), Ռունին, Չիչարիտոն (երկուսն էլ "Մանչեսթեր Յունայթեդ"), Սուարեսը ("Լիվերպուլ"), Վան դեր Վարտը ("Տոտենհեմ"), Ռոբին վան Պերսին ("Արսենալ"), Ռիբերին, Շվայնշտայգերը, Լամը, Մարիո Գոմեսը, Մյուլլերը, (բոլորը "Բավարիա"), Սնեյդերը, Ֆոռլանը, (երկուսն էլ "Ինտեր"), Անտոնիո դի Նատալեն ("Ուդինեզե"), Կլոզեն ("Լացիո") և Նեյմարը ("Սանթոս"):
  Հիշեցնենք, որ մրցանակի գլխավոր երեք հավակնորդների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 5-ին, իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2012թ.-ի հունվարի 9-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0