Home » 2011 » Հոկտեմբեր » 26 » Իռլանդիան նոր չեմպիոն ունի
23:26
Իռլանդիան նոր չեմպիոն ունի
Իռլանդական "Շեմռոկ Ռովերսը" կարողացավ առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվել երկրի չեմպիոն: Մայկլ Օնիլի թիմը նախավերջին տուրում 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ "Դուբլինի" նկատմամբ: "Սա ֆանտաստիկ արդյունք է, թեև իմ ֆուտբոլիստներն արժանի էին դրան: Նրանք հիանալի հանդես եկան ամբողջ մրցաշրջանի ընթացքում և արժանիորեն հաղթեցին",-ասել է թիմի գլխավոր մարզիչը:
  Հիշեցնենք, որ "Շեմռոկ Ռովերսը" ներկայումս մասնակցում է "Եվրոպայի լիգայի" խաղարկությանը, որտեղ "Տոտենհեմի", "Ռուբինի" և "ՊԱՕԿ"-ի հետ միասին ընդգրկված է նույն խմբում:

 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0