Home » 2011 » Նոյեմբեր » 24 » Ռոսսին երկմտում է` Իսպանիայից Իտալիա՞
23:35
Ռոսսին երկմտում է` Իսպանիայից Իտալիա՞
Իսպանական "Վիլյառեալի" և Իտալիայի ազգային հավաքականի առանցքային հարձակվող Ջուզեպպե Ռոսսին կարող է մոտակա ամիսների ընթացքում տեղափոխվել իտալական "Նապոլի". այս մասին հայտնել է Ռոսսիի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն: Հարկ է նշել, որ իտալական ակումբը դեռևս ամռանն էր ցանկանում ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին, սակայն "Վիլյառեալը" չցանկացավ վաճառել իր առաջատարին:
  "Չի բացառվում, որ Ռոսսին կտեղափոխվի "Նապոլի": Այս տարի իտալացիները շատ հաջող են հանդես գալիս "Չեմպիոնների լիգայում", ինչը ավելի է մեծացնում ակումբի հանդեպ հետաքրքրությունը",-նշել է գործակալը Radio Kiss Kiss ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0