Home » 2011 » Դեկտեմբեր » 2 » "Բարսելոնայում" չեն զգում Ռոնալդուի կարիքը
23:34
"Բարսելոնայում" չեն զգում Ռոնալդուի կարիքը

 Կատալոնական "Բարսելոնայի" փոխնախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ իրենց ակումբը կարիք չունի գնելու այնպիսի խաղացողի, ինչպիսին է Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: "Մենք կարիք չունենք գնելու Ռոնալդուին: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է, համաշխարհային մակարդակի գերաստղ, բայց մենք ունենք մեր գերաստղին՝ Մեսսիին, ով ներկայումս աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է",-"կապտանռնագույնների" փոխնախագահի խոսքերն է մեջբերել իսպանական Marca հանդեսը:
  Հիշեցնենք, որ Ռոնալդուն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: 2009թ.-ին պորտուգալացուն ձեռք բերելու համար Մադրիդի "Ռեալը" 80 մլն ֆունտ ստեռլինգ է վճարել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդին": Անցած մրցաշրջանում Ռոնալդուն իր խփած ռեկորդային քանակությամբ գոլերով (40 գնդակ անցկացրած 34 խաղերում) դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու և արժանանացավ նաև "Ոսկե խաղակոշիկին":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 549 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0