Home » 2011 » Դեկտեմբեր » 2 » Սպալլետին հոգնե՞լ է Ռուսաստանից
23:35
Սպալլետին հոգնե՞լ է Ռուսաստանից
 Սանկտ Պետերբուրգի "Զենիթի" իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետին կարող է վերադառնալ հայրենիք, և աշխատանքի անցնել իր նախկին ակումբում՝ "Ռոմայում": Հիշեցնենք, որ Սպալլետին 2009թ.-ի դեկտեմբերին է գլխավորել ռուսական "Զենիթը", որի հետ 3 տարվա պայմանագիր էր կնքել: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ մարզիչը ցանկանում է միանալ իր ընտանիքին, որն ապրում է Հռոմում: Նշվում է, որ Սպալլետին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առաջարկով դիմել է ռուսական ակումբի ղեկավարներին, սակայն դրական կամ բացասական պատասխան դեռևս չի ստացել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0