Home » 2011 » Դեկտեմբեր » 2 » Զեեդորֆն էլ կարող է հայտնվել Ռուսաստանում
23:35
Զեեդորֆն էլ կարող է հայտնվել Ռուսաստանում
 Իտալական "Միլանի" հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը կարող է մոտակա տարում հայտնվել Մախաչկալայի "Անժիում": Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մախաչկալայի ներկայացուցիչ ակումբը 35-ամյա ֆուտբոլիստին, ում պայմանագիրը միլանցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, առաջարկում է երկու տարվա համաձայնագիր: Նշվում է, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրվում են նաև բրազիլական "Կորինտիանսը", "Ֆլամենգոն" և "Բոտաֆոգոն":
Հավելենք, որ Իտալիայի այս առաջնությունում Զեեդորֆն անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0