Home » 2011 » Դեկտեմբեր » 2 » "ՊՍԺ"-ն մարզչական խնդիր ունի
23:35
"ՊՍԺ"-ն մարզչական խնդիր ունի
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերի ընթացքում "ՊՍԺ"-ի գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեն կարող է ժամկետից շուտ հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից: Վերջին չորս խաղերում փարիզյան ակումբը, որն ամռանը 100 մլն եվրո էր ծախսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար, երեք պարտություն է կրել և մեկ ոչ-ոքի խաղացել:
Արդեն դեկտեմբերի 4-ին "Օսերի" դեմ հանդիպմանը փարիզյան թիմը կարող է նոր մարզիչ գլխավորել. Կոմբուարեին, հնարավոր է, փոխարինելու է նախկինում հայտնի ֆրանսիացի կիսապաշտպան Կլոդ Մակելելեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0