Home » 2011 » Դեկտեմբեր » 3 » Նոյեմբերին լավագույնը "Տոտենհեմն" էր
23:47
Նոյեմբերին լավագույնը "Տոտենհեմն" էր
Անգլիական "Պրեմիեր լիգայի" նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը ներկայացնում են Լոնդոնի "Տոտենհեմը", քանի որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան լավագույն մարզիչ է ճանաչել Հարրի Ռեդնապին, իսկ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է անգլիացի 31-ամյա կիսապաշտպան Սքոթ Պարկերը:
  Հիշեցնենք, որ նոյեմբերին "Տոտենհեմը" երեք հաղթանակ է տարել՝ "Ֆուլհեմի" (3-1), "Ասթոն Վիլլայի" (2-0) և "Վեստ Բրոմվիչի" (3-1) նկատմամբ, որից հետո թիմը բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական:
  Հարկ է նշել, որ Հարրի Ռեդնապը լայագույն մարզչի պարգևը ստացել էր նաև սեպտեմբերին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0