Home » 2011 » Դեկտեմբեր » 3 » Ըստ Մոուրինյոյի Շահինն արդեն պատրաստ է
23:48
Ըստ Մոուրինյոյի Շահինն արդեն պատրաստ է
 Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի "Ռեալը" կուղևորովի Խիխոն, որտեղ կհյուրընկալվի "Սպորտինգին": Այդ հանդիպմանը հարցականի տակ է Կակայի մասնակցությունը, ով դեռևս խնդիրներ ունի ֆիզիկական պատրաստվածության հետ: "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր իսպանացի լրագրողներին ասել է, որ ինքն անչափ ուրախ է` վերջապես վնասվածքից ապաքինված տեսնելով Նուրի Շահինին. "Շահինը շատ հանդիպումներ բաց թողեց, սակայն նա վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ: Զագրեբի "Դինամոյի" հետ խաղում Շահինը 90 րոպե անցկացրեց խաղադաշտում, և դա շատ կարևոր էր նրա համար: Վստահ եմ` Շահինը կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0