Home » 2011 » Դեկտեմբեր » 4 » Հնարավոր է Մոդրիչ-Լեմպարդ փոխատեղում
22:37
Հնարավոր է Մոդրիչ-Լեմպարդ փոխատեղում
 Ինչպես երևում է, Լոնդոնի "Չելսին" պատրաստ է գրեթե ամեն ինչի, միայն թե ձեռք բերի "Տոտենհեմի" 26-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Հանրահայտ Daily Mirror պարբերականի հաղորդմամբ, "Չելսին" խորվաթ կիսապաշտպանի դիմաց պատրաստ է "Տոտենհեմին" տրամադրել անգլիացի 33-ամյա ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդին, ինչպես նաև որոշակի գումար վճարել:
  Հատկանշական է, որ այս մրցաշրջանում Լեմպարդը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ավելին նա "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի եղբորորդին է: Մինչդեռ Մոդրիչը մասնակցել է 12 խաղի և դարձել է ընդամենը երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0