Home » 2011 » Դեկտեմբեր » 8 » Մորատտին նոր խաղացողներ կգնի
23:18
Մորատտին նոր խաղացողներ կգնի
 Իտալական "Ինտերի" սեփականատեր Մասսիմո Մորատտին անգլիական ԶԼՄ-ներին պատմել է, թե ինչու ինքը չգնեց "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին: "Խաղացողի հետ բանակցություններն անհաջող ավարտվեցին, սակայն ես այնքան էլ հուսահատված չեմ: Նրա համար պահանջվող գումարը չափազանց մեծ էր մեզ համար: Այնուամենայնիվ, մենք ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերենք",-Մորատտիի խոսքերն է մեջբերել the SUN հանրահայտ տաբլոիդը:
  Նշենք, որ "Ինտերը" դեռևս ամռանն էր ցանկանում ձեռք բերել Տևեսին, սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ խաղացողի աշխատավարձի չափի հարցում, իսկ ներկայումս հավանականությունը մեծ է, որ արգենտինացին կտեղափոխվի "ներաձուրիների" ախոյան "Միլան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0