Home » 2011 » Դեկտեմբեր » 8 » Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը տրված է
23:19
Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը տրված է
Այսօրվանից Ճապոնիայի "Տոյոտա" և "Յոկոհամա" ստադիոններում կանցկացվի 2011թ.-ի Աշխարհի ակումբային առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն աշխարհամասերի ուժեղագույն ակումբները: Այս տարի մասնակից թիմերը յոթն են՝ "Բարսելոնա" (Իսպանիա, Եվրոպա), "Սանթոս" (Բրազիլիա, Հարավային Ամերիկա), "Մենտեռեյ" (Մեքսիկա, Հյուսիսային Ամերիկա), "Ալ-Սադդ Դոխա" (Քաթար, Ասիա), "Էսպերանս" (Թունիս, Աֆրիկա), "Օկլենդ Սիթի" (Նոր Զելանդիա, Օվկիանա), "Կասիվա Ռեյսոլ" (Ճապոնիա, Ասիա):
 Նշենք, որ "Բարսելոնան" ու "Սանթոսը" հանդիպումները կսկսեն կիսաեզրափակչից, ինչը նշանակում է, որ այս երկու թիմերը կարող են հանդիպել միայն եզրափակիչում:
1/8 եզրափակիչ
1-ին զույգ. "Կասիվա Ռեյսոլ" (Ճապոնիա) - "Օկլենդ Սիթի" (Նոր Զելանդիա) 09.12.2011թ.

1/4 եզրափակիչ 
2-րդ զույգ. "Էսպերանս" (Թունիս) - "Ալ-Սադդ Դոխա" (Քաթար), 11.12.2011թ. 
3-րդ զույգ. "Մենտեռեյ" (Մեքսիկա) - 1-ին զույգի հաղթող, 11.12.2011թ. 

Կիսաեզրափակիչ 
2-րդ զույգի հաղթող - "Սանթոս" (Բրազիլիա), 14.11.2011թ.
3-րդ զույգի հաղթող - "Բարսելոնա" (Իսպանիա), 15.12.2011թ. 

Եզրափակիչ՝ 18.12.2011թ.
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0