Home » 2012 » Փետրվար » 9 » Ռոյ Քին. "Ռունին չպետք է քիթը խոթի այնտեղ, որտեղ ինքը չպետք է լինի"
18:36
Ռոյ Քին. "Ռունին չպետք է քիթը խոթի այնտեղ, որտեղ ինքը չպետք է լինի"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երբեմնի ավագ Ռոյ Քինն Անգլիայի ազգային հավաքականի մարզչի` Ֆաբիո Կապելլոյի հեռացման հարցում քննադատել է հարձակվող Ուեյն Ռունիին: Նշենք, որ Ֆաբիո Կապելլոյի` Անգլիայի ազգային ընտրանուց հեռանալուց հետո Ուեյն Ռունին հայտարարել էր. "Ես ցնցված եմ մեր մարզչի հրաժարականից: Նա լավ մարդ է և հիանալի մարզիչ: Հաջորդ մարզիչը հաստատ պետք է լինի անգլիացի: Կարծում եմ` Հարրի Ռեդնապը լավ տարբերակ կլինի":
     Անգլիացի հարձակվողին ի պատասխան` Ռոյ Քինը ասել է. "Ուեյնը չպետք է քիթը խոթի այնտեղ, որտեղ պետք չէ: Երբ Ֆաբիո Կապելլոն հավաքականի մարզիչն էր, Ռունին վատ ֆուտբոլ էր ցույց տալիս: Այնպես որ նա թող չփորձի որոշել, ով պետք է մարզի թիմին, իսկ ով` ոչ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0