Home » 2012 » Փետրվար » 19 » Նոր զարգացումներ մեր ֆուտբոլում
10:13
Նոր զարգացումներ մեր ֆուտբոլում
 Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Մանկապատանեկան ֆուտբոլի իր հատուկ պաշտոնական էջը կունենա Facebook սոցիալական ցանցում և պաշտոնական ալիքը` YouTube-ում: Այն պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առաջնահերթությամբ, որը ՀՖՖ-ի ռազմավարական զարգացման քաղաքականության հիմքում է հատկապես վերջին տասը տարիներին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ առիթներով հատուկ կարևորել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը և ծրագրային բազում ձեռնարկումներ, որոնք ուղղված են մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: Facebook-ի էջում և YouTube-ի ալիքում արդեն տեղադրված են բազմաթիվ լուսանկարներ, տեսանյութեր, որոնք անդրադառնում են ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին, բազմաթիվ միջոցառումների, սեմինարների, ֆուտբոլը դպրոցներում զարգացնելու ծրագրերի, որոնք վերջին տասը տարիներին իրականացվել են ՀՖՖ-ի կողմից ինչպես Երևանում, այնպես էլ ամենատարբեր մարզերում, քաղաքներում և գյուղերում:
   Ի դեպ. այսօր Հայաստանի ազգային հավաքականի բազմաթիվ ֆուտբոլիստներ` Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը, նաև Կառլեն Մկրտչյանն ու Ռոբերտ Արզումանյանը իրենց առաջին քայլերն արել են հենց մանկապատանեկան ֆուտբոլում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0