Home » 2012 » Փետրվար » 27 » Կեյտան կդառնա գրանդների որսը
23:24
Կեյտան կդառնա գրանդների որսը
 Իտալական "Միլանի" ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ուժեղացնել թիմը, քանի որ սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում է կրկին ապրել "Չեմպիոնների լիգայի" գավաթի նվաճման հաղթանակների բերկրանքը: Փորձելով գնել ուժեղ ու թարմ խաղացողների` Մասսիմիլիանո Ալլեգրիի թիմն այսօր գնալով երիտասարդանում է, սակայն վերջերս լուրեր են տարածվել, թե "Միլանը" հետաքրքրված է կատալոնական "Բարսելոնայի" 32-ամյա հենակետային Սեյդու Կեյտայի ծառայություններով:
   Հարկ է նշել, որ պահեստայինի կարգավիճակ ստացած խաղացողի տրանսֆերային գինը բավականին բարձր է, բացի այդ ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել այնպիսի գրանդներ, ինչպիսիք են "Լիվերպուլը", "Բավարիան" և "ՊՍԺ"-ն, որոնք նույնպես պատրաստվում են խաղացողի համար գումար ծախսել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0