Home » 2012 » Հուլիս » 2 » Գիգզ. "Ցավում եմ, որ Բեքհեմը մեզ հետ չի լինելու"
23:46
Գիգզ. "Ցավում եմ, որ Բեքհեմը մեզ հետ չի լինելու"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" վետերան եզրային կիսապաշտպան Ռայան Գիգզը ափսոսանք է հայտնել, որ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին Մեծ Բրիտանիայի թիմի կազմում չի մասնակցի ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսի" ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, ով չի հրավիրվել հավաքական: "Ինչպես լավ ընկեր ու նախկին խաղընկեր, Դևիդը բավական լավն է ու տաղանդավոր: Ես ցավում եմ, որ նա մեզ հետ չի լինելու: Ես կուզեի, որ նա մեզ հետ մասնակցեր Օլիմպիական խաղերին, բայց թիմի կազմը որոշում է գլխավոր մարզիչը: Որպեսզի տիրենք օլիմպիական ոսկուն, ապա պետք է թիմ հրավիրվեն միայն լավագույնները, որոնց թիմի գլխավոր մարզիչն է ընտրում",- ասել է 38-ամյա Ռայան Գիգզը:
   Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի կազմում Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին կմասնակցեն միմիայն ուելսցիներն ու անգլիացիները, սակայն վալիացի Գարեթ Բայլը չի մասնակցի մրցաշարին վերջերս ստացած ծանրագույն վնասվածքի պատճառով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 366 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0